Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ցավդ տանեմ. Արսեն Ավակովը դատապարտում է և ցավակցում

Ցավդ տանեմ. Արսեն Ավակովը դատապարտում է և ցավակցում
24.04.2015 | 19:45

ՈՒկրաինայի ներքին գործերի ազգությամբ հայ նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում «Ցավդ տանեմ» վերնագրով գրառում է արել. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր, Ապրիլի 24-ին, ողբերգական դեպքերի հարյուրերորդ տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ եղել է «սխալ» ազգությունը և «սխալ» հավատը: Դա եղել է մանրամասն մտածված և պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ…»: Ավակովը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը միայն մեկ ժողովրդի ողբերգություն չէ: «Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից: Հենց այդ պատճառով է այդքան կարևոր պետական մակարդակով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, ամրագրել ցանկացած հակամարտությունների և վեճերի՝ նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորությունները…
Այսօր ՈՒկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ավակովը:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ